ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Աղբամանին փակցրինք «Տիգրան Մուկուչյանի նստավայր» գրությամբ պաստառն ու հեռացանք». Սարգիս Գուլանյան
16:00, 20.09.2018 | mamul.am
5569 | 1

Արդեն հայտնել էինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասին: Պարզելու համար՝ ի վերջո հաջողվե՞ց տեսնել Մուկուչյանին, զրուցեցինք «Ազգային համախմբում» շարժման անդամ Սարգիս Գուլանյանի հետ. «Հավանաբար համացանից տեղեկացել էր այսօրվա մեր ակցիայի մասին, այդ իսկ պատճառով ոստիկանների կուտակումներ էին ԿԸՀ շենքի մոտ: Ոչ, մենք չհանդիպեցինք նրան, ավելին, որևէ աշխատկից դուրս չեկավ շենքից: 3-4 ժամ մնալուց հետո աղբամանի վրա փակցրեցինք պաստառն ու հեռացանք»,- ասաց նա՝ հավելելով, որ Մուկուչյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան շարունակվելու է. «Սա մեր 3-րդ, թե 4-րդ ակցիան էր: Քանի որ նա շատ ընտրություններ է կեղծել, պետք է հեռանա այդ պաշտոնից»:

Հիշեցնենք՝ նախորդ անգամ Մուկուչյանին հաջողվել էր «փախչել» ցուցարարներից:

Տիգրան Մուկուչյանը «փախչում է» ցուցարարներից

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր