Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99%-ը, «այո» ասաց անկախությանը՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: Այսօր մայրաքաղաքում Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կանցկացվեն՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն նաև Սփյուռքում: |