ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իրանն ահաբեկչությունից հետո հետ է կանչել եվրոպական 3 երկրների դեսպաններին
10:00, 23.09.2018 | mamul.am
11601 | 0

Իրանի ԱԳՆ-ն հետ է կանչել Նիդերլանդների, Դանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ կապված երեկ Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին:

Նրա խոսքով՝ 3 երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել են Իրանի դիրքորոշման մասին: Ըստ Իրանի՝ այդ երկրներում են թաքնվում Ահվազի ահաբեկչության համար պատասխանատու ահաբեկչական խմբավորումները: Բացի այդ, Իրանն արդեն նախազգուշացրել է այդ երկրների կառավարություններին, որպեսզի ձերբակալեն և դատապարտեն հանցագործներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր