ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ամբողջ գիշեր մտածել եմ՝ այդ հարցին ինչպե՞ս պատասխանել». Րաֆֆի Հովհաննիսյան
09:40, 23.09.2018 | mamul.am
5118 | 1

«Ամբողջ գիշեր մտածել եմ՝ այդ հարցին ինչպե՞ս պատասխանել: Ես քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ, առաջատար մեր մայր քաղաքի ու հայրենիքի: Բարի ընտրություն եմ մաղթում բոլորին, թող այսօր բարի լինի ու վաղն արդեն արդյունքով հանդերձ լծվենք աշխատանքի»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին՝ «սև քարոզարշավ» եղա՞վ այս ընտրություններին, նշեց, որ ամեն մեկն իր իրավունքի մեջ է եղել. «Չէի գունավորի, պարզապես այս փուլն ավելի էր, մի քիչ ուրիշ հարթության մեջ»:

Անկախ նրանից՝ ով կընտրվի քաղաքապետ, Հովհաննիսյանը պատրաստ է շնորհավորել: «Հիմիկվանից շնորհավորում եմ, բոլորը հաղթել են այս ընտրությունների իրողությամբ: Մնացածը որակի խնդիր է, քաղաքական դաշտի կայունության հարց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր