ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը». Դանիել Իոաննիսյան
12:30, 23.09.2018 | mamul.am
4013 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով ԲՀԿ-ի հնչեցրած հայտարարությունը, թե արշավ է իրականացվում կուսակցության դեմ, ասել է. «Մենք բացահայտում ենք այն ուժերի կատարած խախտումները, որոնք խախտում են կատարում: Եթե ինչ-որ կուսակցություն խախտում չի կատարում, ապա, բնականաբար, մենք այդ կուսակցության կատարած խախտումը չենք կարող բացահայտել: Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը և մենք բնականաբար չենք կարող դա հասարակությունից գաղտնի պահել: Այդ խախտումների գաղտնի պահելը անընդունելի է և չի կարելի նման բան անել: Մենք հրապարակում ենք այն, ինչ տեսնում ենք: Երբ իրենց մասին ապատեղեկատվություն էր տարածվում (Ազատություն ռադիոկայանը 2015թ-ին տեսանյութ էր տարածում, որտեղ ցույց էր տրվում ընտրակաշառք բաժանվելը և ներկայացվում էր, որ դա հիմա է արվում) մենք բարձրաձայնեցինք, որ ԲՀԿ-ի մասին ապատեղեկատվություն է տարածվում: Մեզ համար տարբերություն չկա, թե ով է անում կամ ում դեմ է անում. մեր խնդիրն օրինականության պահելն ու պաշտպանելն է և հասարակությանն իրազեկելը, ինչպես նաև ապատեղեկատվությունը նվազեցնելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր