ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կեղծ ատեստատ վաճառած թիվ 97 դպրոցի տնօրենի նկատմամբ քր. գործ է հարուցվել
18:56, 20.03.2012 | mamul.am
4583 | 0

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ` դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի տնօրենը 2011թ. նոյեմբեր ամսին նույն դպրոցի ուսուցիչներից մեկի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության վկայականում այն մասին, որ Ռ. Կարապետյանն ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը:

Պարզվել է նաև, որ վերոնշյալ արարքի համար դպրոցի տնօրենը Ռ. Կարապետյանի հանգուցյալ հորից` Հ. Կարապետյանից, ստացել է 700 ԱՄՆ դոլար գումար:

2012թ. հունվարին Ռ. Կարապետյանը ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության նշված կեղծ վկայականը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր