ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ոտքի´ Հայաստան» շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ
20:20, 26.08.2016 | mamul.am
2453 | 0

Քիչ առաջ Երևանի Վերաքննիչ դատարանում ավարտվեց «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքի քննությունը:
Դատարանը որոշեց մերժել Դավիթ Հովհաննիսյանի պաշտպանի` կալանքի բողոքարկման մասին հայցը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը, հուլիսի 29-֊ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվել է և օգոստոսի 1-ին կալանավորվել 2 ամիս ժամկետով: Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր