ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում
23:04, 17.04.2012 | mamul.am
2050 | 0

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել ''Հայ Յեղափոխական Դաշնակցություն'' կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Բենիկ Համբարձումյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է թիվ 19 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը: Նիստում մերժվել է Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներով ''բողոքներով'' վարչական վարույթների հարուցումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում նշել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` ս.թ. ապրիլի 17-ին` նախընտրական քարոզչության սկսվելուց հետո 10-րդ օրը, լրանում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու վերջնաժամկետը, ինչպես նաև` վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելու վերջնաժամկետը:

ԿԸՀ մամլո ծառայություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր