ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԴԱԻՇ-ը հայկական ծխախոտի հերթական խմբաքանակն է այրել
11:40, 12.01.2017 | mamul.am
8467 | 0

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք հրկիզում հայկական «Աղթամար» ծխախոտների խմբաքանակը: Ծխախոտը ոչնացրել են Իրաքի Նայնավա քաղաքում` Սիրիայի հետ սահմանի մոտ:

Հայտնի է, որ ԴԱԻՇ-ի շրջանակներում գործում է «Հիսբախ» կրոնական ոստիկանությւոնը, որը ոչնչացնում է ծխախոտային և ալկոհոլային ապրանքները, քանի որ դրանց կիրառումն արգելված է Ղուրանով:
Սա ահաբեկիչների գրավյալ տարածքներում հայկական ծխախոտի ոչնչացման առաջին դեպքը չէ: Խոշոր խմբաքանակներ ոչնչացվել են նաև 2016-ին և 2015-ին:
Ինչպես գրում է իրաքյան Niqash լրատվականը, «Աղթամարը» Իրաքում ամենատարածված ծխախոտային ապրանքանիշներից մեկն է:
Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալներով` 2016-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալը կազմել է 139 միլիոն դոլար, որի 70%-ից ավելի իրացվում է Սիրիայում և Իրաքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր