ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ տնտեսության վիճակը դեռ շարունակո՞ւմ է շատ ծանր մնալ». լրագրողները` նախարարին
12:50, 12.01.2017 | mamul.am
2712 | 0

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ փորձելու են 2017-ին առնվազն պահպանել և գերազանցել արտահանման այն տեմպերը, որ ունեցել են 2016-ին: «2017-ին աճի տեմպեր կունենանք մեր ներդրումների շնորհիվ»: Հարցին, թե նոր կառավարության 4-ամսյա գործունեության ընթացքում, Հայաստանի տնտեսության վիճակը դեռ շարունակո՞ւմ է շատ ծանր մնալ, նախարարը պատասխանել է. «Մենք վերանայեցինք տնտեսական զարգացման մոդելը և հիմնական շեշտադրումը դնում ենք արդեն որպեսզի մեր տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա: Այսինքն` ելնելով Հայաստանի փոքր լինելու առանձնահատկություններից, շեշտը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր