ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մոսկվայի կողմից միջուկային զինանոցի կրճատման դիմաց Թրամփը կչեղարկի հակառուսական պատժամիջոցները
11:50, 16.01.2017 | mamul.am
7058 | 0

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել The Times of London և Bild պարբերականներին`անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին: Նա կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ դեռևս գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը:

Թրամփը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի չեղարկել Ղրիմի միացման պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները, սակայն դրա փոխարեն Մոսկվան պետք է կրճատի միջուկային զինանոցը:

«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներ կան, եկեք փորձենք այդ երկրի հետ համաձայնության գալ: Կարծում եմ՝ դրա շրջանակում նախևառաջ պետք է աստիճանաբար կրճատել միջուկային զինանոցը: Ներկայում Ռուսաստանը մեծ վնասներ է կրում պատժամիջոցների պատճառով, բայց, ըստ իս, այս հարցում կարող է փոփոխություն լինել, որից շատ մարդիկ կշահեն»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Օբաման պաշտոնը լքելուց առաջ ևս 1 տարով երկարաձգել է 2014թ. Ղրիմի պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն աշխարհի խոշորագույն միջուկային տերություններն են: Պետդեպի տվյալներով՝ ԱՄՆ-ն ռազմավարական հրթիռների ու ռումբերի վրա ունի 1.367 միջուկային մարտագլխիկ, իսկ Ռուսաստանը՝ 1.796:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր