«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը, որի սահմաններում այսօր կանդրադառնանք ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2007-2015-ին ստացված դրամաշնորհներին։ Այս թվականներին Արդարադատության նախարարությունը ստացել է ավելի քան 32,6 մլն ԱՄՆ դոլարի արտերկրյա դրամաշնորհ։ Այսպիսով, դատաիրավական ծրագրերի իրականցման գրասենյակին Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել հետևյալ դրամաշնորհները՝
ՀՀ արդարադատության նախարարության արտերկրյա դրամաշնորհները ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնից ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի միջոցով ստացել է դրամաշնորհներ՝
Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհների շրջանակներում Արդարադատության նախարարությունը իրականցնում է հետևյալ ծրագրերը․ ԱՄՆ դոլար,
Գերմանիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հատկացված դրամաշնորհներն են՝ «Դատաիրավական բարեփոխումներ» տարածաշրջանայնին ծրագիրը, որի իրականացման համար 2014-ին հատկացվել է մոտ 9 մլն ԱՄՆ դոլար, «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ» ծրագիրը, որի իրականացման համար 2014-ին հատկացվել է մոտ 1,7 մլ դոլար դրամաշնորհ, «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ-կարողությունների զարգացում» ծրագիրը, որի իրականացման համար 2013-ին հատկացվել է 3,84 մլն դոլար դրամաշնորհ, իսկ 2014-ին ավելի քան 4,2 մլն դոլար։ 2015-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ֆինանսավորմամբ իրականացվել է «Երեխանների համար |