ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գեղամ Խաչատրյանին պետք է նստեցնել ամբաստանյալի աթոռին». Գևորգ Սաֆարյանի ճառը
15:30, 16.01.2017 | mamul.am
3825 | 0
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը պետք է հանդես գար ավարտական ճառով: Վերջինը մինչ ճառը սկսելն՝ անդրադարձել է դատախազի այն հայտարարությանը, որ պաշտպանական կողմի ցուցմունքները պետք է անարժանահավատ համարել. ցուցումներ են տվել, որ պաշտպանեն իրենց ընկերոջը:
«Եթե կասկած կա, թող քրեական գործ հարուցեն սուտ ցուցմունքի մեղադրանքով, բայց եթե արժանահավատության հարց է, մեղադրող կողմի ցուցմունքներն ընդհանրապես չեն կարող արժանահավատ լինել, որովհետև նրանք Գեղամ Խաչատրյանի ենթականերն են»,- ասել է նա:
Այնուհետև Գևորգ Սաֆարյանն իր ճառում մի շարք անհամապատասխանություններ է մատնանշել և եզրակացրել, որ ակնհայտ սուտ ցուցմունքներ են տրվել, մասնավորապես, թե Գեղամ Խաչատրյանի գլխին ինքը բռունցքով հուժկու հարված է հասցրել. «Գլուխն ավելի կարծր է, եթե այդ հարվածի ընթացքում Գեղամ Խաչատրյանի մաշկը պատռվել էր, աչքն` ուռել, գոնե որևէ հարված պետք է մնար իմ ձեռքի վրա։ Ինչ ուժով եմ ես հարվածել նրա գլխին, նույն ուժով նրա գլուխն է հարվածել իմ ձեռքին, ֆիզիկայի օրենք է, բայց ոչ ձեռքս է ուռել, ոչ այտուցվել է։ Որևէ վնասվածք չի հայտնաբերվել դատաքննության ընթացում, չէր էլ կարող, որովհետև չեմ հարվածել: Այս բոլոր փաստերն ապացուցում են, որ բազմաթիվ հոդվածներով Գեղամ Խաչատրյանին պետք է նստեցնել ամբաստանյալի աթոռին»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր