ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը հանդիպել են
12:35, 17.01.2017 | mamul.am
2171 | 5
«Համախմբում» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում է, որ քիչ առաջ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։
Տեղեկացնենք, որ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ էր հանդես եկել, մասնավորապես տեղեկացնելով, որ շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների հետ` «ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր