ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Լավրովը դեմ է բլոգեր Լապշինի հանձնմանն Ադրբեջանին». Գագիկ Համբարյան
14:15, 17.01.2017 | mamul.am
2618 | 0

ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով հայաստանյան «Новое время» թերթի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանը Բելառուսում և նրա հանձնմանը Ադրբեջանին, ասել է. «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածաշրջանն այցելելու քրեականացմանը... Մենք դեմ ենք, որ ՌԴ քաղաքացիները հանձնվեն այլ երկրների...»: Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն և Իսրայելը համատեղ են աշխատում այս հարցի շուրջ և վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` լուծելու այս իրավիճակը...
Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մեր գործընկեր Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ցույց տալով իր անսահման սերն Ադրբեջանի նկատմամբ, ցանկանում է Բաքվին հանձնել դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ա. Լապշինին, ում դեմ ադրբեջանցիները քրեական գործեր են հարուցել Արցախ այցելելու համար...
Հավելեմ, որ Լապշինի ազատ արձակման հարցով ակտիվ գործունեություն են ծավալում Իսրայելը և ՌԴ-ն... Պաշտոնական Երևանը լռում է...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր