MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Yarın:+28 °C
Մի′ թողեք ձեր սիրելի մարդկանց…Երբեք…
23:12, 20.09.2018
14996 | 0
Երբ իրոք սիրում ես, դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը, վարքագիծը գնահատելիս ենթարկվում ես միայն ու միայն սիրո ձայնին, ենթարկվում քո զգացմունքներին: Բնականաբար հաճախ քեզ թվում է նա թերություններ չունի, անթերի է, կատարյալ ու միակը...
Փաստորեն, սիրո զգացմունքերի շնորհիվ եղած թերությունները նաև շատ հաճախ չենք նկատում, այլ այդ թերությունները թվում են ոչ միայն ներելի, այլ նաև սիրելի…Երբեմն նաև թվում է, որ կարծես դրանք ոչ թե թերություններ են, այլ նույնիսկ առաքինություններ, առավելություններ, թեև արտասովոր բնույթի: Մի խոսքով սիրում ես և վերջ, առանց դատողությունների, առանց մտածելու, առանց հաշվարկների:
Ու այն երբեք չի մեռնում, երբեք չի մոռացվում և միշտ որպես Փյունիկ հառնում է մոխիրներից, աղոթք դառնում ու հավերժանում…Միշտ սիրտդ, հոգիդ ցավում է կորստի կսկիծից, բայց դա միաժամանակ նաև մի հրաշալի, աստվածային զգացում է… Դու սիրում ես, դու ապրում ես նրանով, միշտ, առհավետ, հավիտյան` միայն ու միայն նրանով, նրա հետ…
Ու միշտ պետք է հիշել ու սիրել առանց ցավեցնելու և խաբելու: Սերը միակ բանն է, որ չի ճանաչում ոչ մի սահման, ոչ մի բաժանում, ոչ մի սուտ ու կեղծիք…Այն տիեզերական է, անսահման, աստվածատուր…
Սիրեցե′ք և մի′ կորցրեք նրանց, ովքեր թեկուզ որոշ ժամանակ եղել են ձեր կյանքի իմաստը: Մի′ թողեք ձեր սիրելի մարդկանց…Երբեք…
Ռ. Մելքոնյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմեն Ալոյան
22:04, 13.10.2021
6305 | 0
14:55, 29.06.2020
8152 | 0
20:47, 06.05.2020
9930 | 0
13:46, 28.04.2020
10273 | 0
12:42, 03.04.2020
14218 | 0
10:49, 09.03.2020
7765 | 0
19:07, 14.12.2019
10493 | 0
yukarı