ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
18:39, 17.05.2012 | mamul.am
8356 | 0

Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ: Քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն ''Կենսաբանություն'' (1941 դիմորդ), ''Աշխարհագրություն'' (393 դիմորդ), ''Ընդհանուր պատմություն'' (401 դիմորդ) առարկաներից: 11792 դիմորդ հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի ''Հայոց լեզու և հայ գրականություն'', 8954-ը հունիսի 12-ին՝ ''Մաթեմատիկա'' առարկաներից:

Ռուսաց լեզվից քննություն հանձնողների թիվը 1283-ն է, անգլերենից՝ 8171-ը, գերմաներենից՝ 520-ը, ֆրանսերենից՝ 447-ը։ Իտալերենից, իսպաներենից և պարսկերենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 4, 25 և 5 շրջանավարտ-դիմորդ։ Ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի հունիսի 8-ին, մյուս օտար լեզուների քննությունը տեղի կունենա հունիսի 15-ին:
''Ֆիզիկա'' առարկայից դիմում-հայտ է ներկայացրել 3392 դիմորդ. նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին։ Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 22-ին: Այդ օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն ''Հայոց պատմություն'' (3265 դիմորդ) և ''Քիմիա'' (1515 դիմորդ) առարկաներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր