ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ԴԱԻՇ ահաբեկիչները սափրել են մորուքներն ու փեշմերգեների համազգեստով հարձակվել ռազմաբազայի վրա
16:05, 07.05.2017 | mamul.am
31601 | 0

Մի քանի ԴԱԻՇ ահաբեկիչներ Իրաքի հյուսիսում հարձակվել են ռազմաբազայի վրա, որտեղ այդ ժամանակ գտնվել են ԱՄՆ զինվորականներ: Նրանք սափրել են մորուքները, հագել քուրդ փեշմերգեների համազգեստ, որպեսզի կասկածի տեղիք չտան: Ինչպես հայտնում է Reuters-ը, հարձակումը եղել է գիշերը, 2 ինքնասպան ահաբեկիչներ պայթեցրել են իրենց անցագրային մուտքի մոտ, ևս 3-ն սպանվել են քրդերի կողմից:

Միջադեպի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 6 քուրդ զինծառայող: Տուժած ամերիկացի զինվորականների մասին տվյալներ չկան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր