ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
WannaCry վիրուսի հասցրած վնասը գնահատվում է 1 միլիարդ դոլար
11:00, 25.05.2017 | mamul.am
12394 | 0

WannaCry վիրուսի միջոցով իրականացված հաքերային հարձակման վնասը գնահատվում է 1 միլիարդ դոլար: Այս տվյալները ներկայացրել է ամերիկյան KnowBe4 ընկերությունը, որ մասնագիտացած է քիբերանվտանգության հարցերով:
Նշվում է, որ վնասների գնահատման հարցում հաշվի են առնվել տվյալների կորուստը, արտադրողականության նվազումը, հարկադիր պարապուրդը, իրավական ծախսերը, հեղինակությանը հասցրած վնասը և այլ գործոններ:
Ընկերոթյան տվյալներով` WannaCry վիրուսից տուժել է 200-300 հազար համակարգիչ` աշխարհի 150 երկրում: Մասնագետները չեն բացառում, որ ապագայում նոր հարձակումներ կլինեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր