ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ռուսաստանը ցանկացել է խորհրդականների միջոցով նախընտրական փուլում ազդել Թրամփի վրա»․ The New York Times նոր փաստեր է հրապարակել
12:20, 25.05.2017 | mamul.am
7947 | 2

Ամերիկյան հետախուզությունն անցած ամառ տեղեկատվություն է հավաքել, համաձայն որի ռուսական հետախուզությունն ու ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական փուլում քննարկել են՝ ինչպես խորհրդականների միջոցով ազդել Դոնալդ Թրամփի վրա: Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով գործող և նախկին պաշտոնյաների, որոնց անունները, սակայն, չեն նշվում:

Պրաբերականը նշում է, որ Թրամփի մեձավորներից Ռուսաստանն ընտրել էր Փոլ Մանաֆորթին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնն, ինչպես նաև Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինին, ով ավելի ուշ դարձել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, սակայն 25 օր անց ստիպված էր եղել հրաժարական տալ՝ Ռուսաստանի հետ կապերի շուրջ կասկածանքների պատճառով:

Նշվում է, որ նրանք երկուսն էլ անուղղակիորեն կապված են եղել Մոսկվայի պաշտոնատար անձանց հետ, և Կրեմլում վստահ են եղել, որ նրանց կարելի է օգտագործել ԱՄՆ ապագա նախագահի կարծիքները ձևավորելու գործում:

Ըստ թերթի՝ Մանաֆորթն ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական կազմակերպությունների և մարդկանց, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար: Օգոստոսին նա հեռացել է Թրամփի նախընտրական թիմից, երբ նրա անունը հայտնվել է գաղտնի փաստաթղթերում, որտեղ նշված են եղել Յանուկովիչի կուսակցությունից արված խոշոր վճարումների մասին:

Ֆլինի կապերը ռուս պաշտոնյաների հետ հասնում են Պենտագոնի հետախուզական վարչությունում իր աշխատանքի տարիներին, որտեղ նա ձգտում էր, որ երկիրը Ռուսաստանին ընդունի որպես դաշնակից՝ իսլամիզմի դեմ պայքարում: Անձնական կյանքում, սակայն, Ֆլինն ավելի սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ: 2015 թվականին նա ավելի քան 65 հազար դոլար է վաստակել Ռուսաստանի հետ կապված ընկերություններից: Ամենամեծ վճարումը եղել է Russia Today լրատվամիջոցից, որը Ֆլինին 45 հազար դոլար է վճարել Մոսկվայում ելույթ ունենալու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր