ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Playboy-ի մոդելը դատապարտվել է տարեց կնոջը մերկ լուսանկարելու համար
02:05, 27.05.2017 | mamul.am
61298 | 0

Playboy-ի նախկին մոդել Դենի Մեթերսը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման՝ տարեց կնոջը մերկ նկարելու և այդ նկարը հրապարակելու համար: 30-ամյա մոդելը մարզադահլիճի հանդերձարանում նկատել է զգեստները փոխող կնոջն ու սելֆի արել, ապա լուսանկարը տեղադրել է Snapchat-ում՝ բաց հասանելիությամբ: Նա նաև մեկնաբանություն է կցել՝ «Եթե ես չկարողացա դա չտեսնելու տալ, ապա դուք էլ մի կարողացեք»: Հետևորդների մեղադրանքներից հետո նա ջնջել է նկարն ու ներողություն խնդրել: Մոդելին նաև հարկադիր աշխատանք է սպասում՝ 30 ժամ շարունակ նա պետք է քաղաքը մաքրի գրաֆիտներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր