ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Կամավորները 1,5 տարի շարունակ լողափը մաքրել են 5 տոննա աղբից
22:05, 04.06.2017 | mamul.am
10031 | 0

Մումբաի Վերսովի լողափը երկար տարիներ համարվել է ոչ պաշտոնական աղբանոց: Սակայն տեղի 1000 բնակիչներ որոշել են վերջ տալ այս աղտեղությանն ու 1,5 տարվա ընթացքում լողափից հանել են 5 միլիոն տոննա աղբ: Աշխատանքներն ավարտվել են օրերս: Այժմ լողափն անճանաչելի է դարձել:
Լողափը մաքրելու նախաձեռնությունը պատկանում է Բոմբեյի Վերին ատյանի դատարանի 33-ամյա իրավաբան Աֆրոզ Շահին: «2 տարի առաջ ես տեղափոխվեցի մոտակա բնակարաններից մեկը և սարսափեցի՝ տեսնելով, որ Վերսովը թաղվել է 1,5 մետր բարձրության աղբի մեջ: Այդ աղբի մեջ խեղդվել կարելի էր: Այդժամ ես գործի անցա, որովհետև շրջակա միջավայրի պահպանությունը բոլորիս պարտքն է»,- ասել է նա:

Կամավորները 1,5 տարի շարունակ լողափը մաքրել են 5 տոննա աղբից
Կամավորները 1,5 տարի շարունակ լողափը մաքրել են 5 տոննա աղբից
Կամավորները 1,5 տարի շարունակ լողափը մաքրել են 5 տոննա աղբից

Նախաձեռնությունը, որին սկսզբում միացել էին 2 մարդ, հետզհետե գրավեց շատերին,անգամ՝ երեխաներին ու բոլիվուդյան աստղերին:
Կամավորները 1,5 տարի շարունակ լողափը մաքրել են 5 տոննա աղբից

Սակայն դրանով թիմի աշխատանքը չի ավարտվել: Շահն ու նրա թիմը կարգի են բերել 52 հանրային զուգարան և տնկել 50 կոկոսյան արմավենի: Իր հերոսական քայլի համար Աֆրոզն արժանացել է ՄԱԿ-ի «Երկրի չեմպիոն» մրցանակին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր