ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Օբաման առանձնատուն է գնել Վաշինգթոնում` 8 միլիոն դոլար արժողությամբ
12:25, 01.06.2017 | mamul.am
9844 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 8.1 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել Վաշինգթոնում, հաղորդում է The Washington Post-ը: Առանձնատունը տեղակայված է մայրաքաղաքի հյուսիս արևմուտքում` Քալորամա շրջանում:
Օբամայի տան հարևանությամբ է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր` Իվանկա Թրամփի առանձնատունը:
Ավելի վաղ` Սպիտակ տունը լքելուց հետո Օբամաները վարձակալել էին այդ առանձնատունը: Նրանք Վաշինգթոնում կմնան ևս 2.5 տարի, մինչև նրանց կրտսեր դուստրը չավարտի ուսումը:
Հայտնի է, որ նախկինում այդ տունը պատկանել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մամուլի քարտուղար Ջո Լոքհարթին: Տունն ունի 8 ննջասենյակ և 9 լոգասենյակ: Այն Քալորամա շրջանի երկրորդ ամենաթանկարժեք առանձնատունն է: Զիջում է միայն Amazon-ի հիմնադիր ու Washington Post-ի սեփականատեր Ջեֆֆ Բեզոսի առանձնատանը, որ գնահատվում է 23 միլիոն դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր