ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Արգենտինայում մորեմերկ կանայք ցույց են անցկացրել՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների
00:05, 02.06.2017 | mamul.am
95961 | 7

Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում ֆեմինիստուհիները բողոքի զանգվածային ցույց են իրականացրել նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայրի դիմաց: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Ավելի քան 100 կին մորեմերկ հանդես են եկել ընդդեմ երկրում տիրող բռնությունների: Նրանք նաև պարզել են մեծ պաստառ՝ «Ֆեմիցիդը ցեղասպանություն է» կոչով: Ակցիայի հեղինակը եղել է «Հաղորդակցական շոկի գեղարվեստական ուժ» շարժումը:
Ակցիայի սկզբում ամբողջովին հանված կանայք լուռ կանգնել են, այնուհետև պաստառի տակ պատկերել են մեռյալ մարմինների կույտ: Ակցիան ուղեկցվել է դասական երաժշտության կենդանի կատարմամբ, որի ընթացքում բարձրախոսով հնչեցվել են Արգենտինայում կանանց հանդեպ բռնությունների դեպքերը:

Աղբյուրը` life.ru
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր