ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ-ում անգարից դուրս են հանել աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ 230 տոննա կշռով
15:45, 01.06.2017 | mamul.am
19812 | 0

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Մոհավե անապատում անգարից առաջին անգամ դուրս են հանել աշխարհի խոշորագույն տրանսպորտային ինքնաթիռը, այն նախատեսված է նաև կրող հրթիռներ արձակելու համար։ Այս մասին հայտնում է Stratolaunch ընկերությունը, որը զբաղվում է ինքնաթիռի նախագծով:

Ինքնաթիռի թևերի բացվածքը կազմում է 117 մետր, քաշը՝ 230 տոննա, իսկ բարձրությունը՝ 15 մետր: Այն հագեցած է 28 անիվներով շասսիով, ընդ որում` փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս տեղափոխել մինչև 250 տոննա բեռ:

Stratolaunch ինքնաթիռը մտադիր են օգտագործել որպես օդային հարթակ Pegasus XL կրող հրթիռների արձակման համար: Դրանք բեռներ կհասցնեն Երկրի ցածր ուղեծիր: Առաջին փուլում ինքնաթիռը կկրի մեկ հրթիռ, սակայն ենթադրվում է, որ դրանց թիվը կհասնի երեքի:

Ընկերության գլխավոր կառավարիչ Ջին Ֆլոյդի խոսքով՝ մոտ ժամանակներս Մոհավեում կանցկացվեն ինքնաթիռի վերգետնյա փորձարկումներ, իսկ առաջին ցուցադրական արձակումը պլանավորվում է իրականացնել 2019 թվականին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր