ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ֆիլիպիններում խաղատան վրա հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 36 մարդ
12:00, 02.06.2017 | mamul.am
8662 | 0

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում զինված տղամարդը ներխուժել է Resorts World Manila ժամանցային համալիրում գործող խաղատուն և անկանոն կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ:

Reuters-ը հայտնում է, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, սակայն երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի խոսնակ Էռնեստո Արաբելան հայտարարել է, որ կատարվածն ահաբեկիչների ձեռքի գործը չէ, այլ գողության փորձ:

Արաբելայի խոսքով՝ իշխանությունները դեռևս որևէ ապացույց չունեն, որ հարձակումը կապ ունի երկրի հարավում գլուխ բարձրացրած իսլամիստ գրոհայինների հետ:

Ոստիկանության փոխանցմամբ՝ սպանվածները գտնվել են խաղատան գլխավոր խաղասրահում: Նշվում է, որ սպանվածներից 13-ն աշխատողներ են, մնացածն՝ այցելուներ։ Տուժածների թիվը հասնում է 54-ի:

Հաղորդվում է, որ ավելի ուշ իրավապահները հյուրանոցային համարներից մեկում հայտնաբերել են հարձակվողի այրված դին: Հավանաբար, նա իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր