ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ավստրալիայում խորջրյա «անդեմ» ձուկ են որսացել
00:05, 05.06.2017 | mamul.am
16638 | 0

Ավստրալացի գիտնականներին հաջողվել է որսալ «անդեմ» ձուկ: Այն ապրում է շուրջ 4000 մ խորության վրա, որտեղ բարձր է ճնշումը և ջրի ջերմաստիճանը մեկ աստիճանից էլ ցածր է: Ձուկը պատկանում է օձաձկների ընտանիքի Typhlonus nasus տեսակին, դրա մասին շատ քիչ բան է հայտնի: Առաջին անգամ այս ձուկը որսացել են 1874 թվականին՝ 4300 մ խորության վրա Կորալյան ծովում նետված մեծ խորջրյա ուռկանի շնորհիվ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր