ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Հնդիկներն այս օրերին երկրպագում են մարդկային դեմքով ծնված հորթի մարմինը
23:10, 05.06.2017 | mamul.am
12206 | 0

Այս օրերին Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում հարյուրավոր մարդիկ են այցելում ծնվելուց անմիջապես հետո սատկած հորթի մարմնի մոտ՝ երկրպագության: Պատճառն այն է, որ հորթը ծնվել է անոմալիաներով և նրա գլուխը եղել է անհամեմատ մեծ ու ձևախեղված: Հնդիկները երկրպագում են դրան՝ համարելով կեսմարդ, կիսաստված, քանի որ դրա գլուխը հիշեցնում է մարդու գլուխ: Շատերն անգամ վստահեցնում են, որ սա Վիշնա աստծո մարմնավորումներից մեկն է:

Որպես հավատացյալներին ի տես՝ հորթի մարմինը տեղադրել են ապակե արկղի մեջ ու պատել ծաղկաշղթայով: Ոմանք ցանկանում են հորթի մնացորդների տեղում ապագայում տաճար կառուցել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր