ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Թուրքիայում բռնաբարել են դեռահաս զբոսաշրջիկներին. ոստիկանությունը հրաժարվում է գտնել հանցագործներին
15:25, 23.07.2017 | mamul.am
63820 | 2

Բրիտանուհի դեռահաս զբոսաշրջիկները բռնաբարության զոհ են դարձել Թուրքիայի Ալանյա քաղաքում հանգստանալու ժամանակ: Daily Mail-ի փոխանցմամբ՝ երիտասարդների խումբն առաջին անգամ է ինքնուրույն դուրս եկել երկրի սահմաններից դուրս, սակայն արդեն 3-րդ օրը նրանց ուրախությունը մթագնել է: Խմբի աղջիկներից մեկին բռնաբարել է հյուրանոցի աշխատակիցը, մյուսին բռնաբարել են հենց լողափին:
Երբ երիտասարդ զբոսաշրջիկները դիմել են հյուրանոցի անձնակազմին օգնության և ոստիկանություն դիմելու խնդրանքով, վերջիններս ցինիկաբար ծիծաղել են ու ասել, որ աղջիկներն իրենք են մեղավոր, խմում են ու խմբակային սեռական հաճույքներ որոնում:
Աղջիկներին հրաժարվել է օգնել նաև թուրքական ոստիկանությունը: Այժմ ճակատագրի քմահաճույքին թողնված աղջիկները մտադիր են դիմել Թուրքիայում Բրիտանիայի դեսպանատուն, որպեսզի մեղավորները գտնվեն ու պատժվեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր