ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանն աշխարհում եզակի գիտահետազոտական կայան է
09:16, 06.06.2012 | mamul.am
2396 | 0

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելելու է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան` տեղում ծանոթանալու առկա իրավիճակին ու քննարկելու դիտարանի վերագործարկման և զարգացման հեռանկարային ծրագրերը:

Գառնիի երկրաֆիզիկական դիտարանն աշխարհում եզակի գիտահետազոտական կայան է` նախատեսված լուրջ երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական հետազոտությունների համար և կառուցված հատուկ նախագծով, որը հնարավորություն է տալիս նախադեպը չունեցող պայմաններում իրականացնել երկրաշարժերի կանխատեսմանն ուղղված, հետազոտությունների կարևորագույն հիմք հանդիսացող չափումներ և գրանցումներ:

1991թ. դիտարանում տեղադրվել է ԱՄՆ-ի Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը: Այն գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժգնության և ուժեղ երկրաշարժերը:

2012թ. մարտին ՀՀ կառավարության որոշմամբ դիտարանն ամրացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Գառնիի բեկվածքը, որի գոտում տեղակայված է դիտարանը, ամենավտանգավորն է Երևանի համար: Պատմական տվյալներով` 1679թ. այդտեղ տեղի է 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով Երևանում, Քանաքեռում և այլ բնակավայրերում եղել են բազմաթիվ զոհեր, խոնարհվել տասից ավելի եկեղեցիներ, քանդվել հազարավոր շենքեր ու շինություններ:

Դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատել երկրաշարժերի նախանշանները, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը և, որպես հեռահար խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր