ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
14:20, 12.09.2017 | mamul.am
18913 | 0
Հյուսիսային Կորեան չի կարող տարեկան ավելի քան 2 միլիոն բարել նավթամթերք գնել, իսկ հյուսիսկորեական դրոշի տակ տեղափոխվող բեռները կարող են սառեցվել, եթե նավի հրամանատարությունը հրաժարվի բաց ծովում ստուգում իրականացնելուց: Այդպիսին են Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման պայմանները: Պատժամիջոցների խստացումը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, հայտնում է Bloomberg-ը: Բացի այդ, բանաձևը նոր արգելք է սահմանում Հյուսիսային Կորեայում հեղուկացված բնական գազի համար: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ մինչ այժմ Հյուսիսային Կորեան տարեկան մոտ 4 միլիոն բարելի չափով նավթ է ներկրել: Արտահանման մեծ մասն ապահովել է Չինաստանը:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սահմանված պատժամիջոցները կարող են երկրում 10-ից մինչև 50% կրճատել էներգակիրների հոսքը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր