ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Մերկ ֆոտոսեսիայի համար բելգիացի մոդելը հայտնվել է եգիպտական բանտում
02:05, 14.09.2017 | mamul.am
81278 | 4

Բելգիացի ֆոտոմոդել Մարիսա Պապենն ու ավստրալացի լուսանկարիչ Ջեսե Ուոքերը Եգիպտոսի Կառնակի տաճարների համալիրում իրականացրած մերկ ֆոտոսեսիայի պատճառով հայտնվել են եգիպտական բանտում:
Մարիսան ճանապարհորդում է ողջ աշխարհում և արդեն հասցրել է մերկ լուսանկարվել շուրջ 50 երկրում: Իսկ Եգիպտոսում նա լուսանկարվել է Գիզայի բուրգերի ֆոնին: Բայց այս երկրում հերթական ֆոտոսեսիայի ժամանակ մոդելին ու լուսանկարչին նկատել են պահակները, ովքեր ձերբակալել են նրանց ու տարել ոստիկանություն: Ճանապարհին լուսանկարիչը հասցրել է ջնջել մերկ լուսանկարները: Դատարանում Պապենն ու Ուոքերը հայտարարել են, որ չեն կարծել, թե նման լուսանկարներ անելն անպարկեշտություն է, նրանց համար դա ընդամենն արվեստ է: Արդյունքում դատարանը սահմանափակվել է միայն նրանց նախազգուշացնելով: Լքելով Եգիպտոսը՝ Ուոքերը վերականգնել է ջնջված լուսանկարներն ու հրապարակել դրանք համացանցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր