ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան երբևէ». Թրամփն Էրդողանին իր ընկերն է անվանել
10:20, 22.09.2017 | mamul.am
18000 | 0
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վերհաժողովի շրջանակներում Նյու Յորքում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինին նա իր ընկեր է անվանել ու հայտարարել, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան երբևէ:
Երկու երկրների նախագահների առանձնազրույցը տևել է մոտ 50 րոպե: Նրանք խոսել են Մերձավոր Արևելքում տիրող իրադրության ու մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանում սպասվելիք անկախության հանրաքվեի շուրջ:
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվել են այս տարվա մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների ու Էրդողանի թիկնապահների միջև: Էրդողանի թիկնապահներին մեղադրանք էր ներկայացվել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր