ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև քաղաքական սրացման ֆոնին թուրքական լիրան արժեզրկվել է
13:05, 09.10.2017 | mamul.am
20922 | 0
Թուրքական լիրան ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև քաղաքական սրացման ֆոնին 4%-ով արժեզրկվել է:
Կիրակի օրը ԱՄՆ-ն դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը: Ըստ տեղեկությունների՝ պատճառը Թուրքիայում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունն է եղել, ում Թուրքիան մեղադրում է Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու համար: Թուրքիան իր հերթին հայելային պատասխան է տվել ԱՄՆ-ին՝ դադարեցնելով ԱՄՆ-ի տարածքում թուրքական դեսապանատներում և հյուպատոսություններում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը:
Այդպիսով, դրա արդյունքում լիրան նվազել է 4%-ով, ինչը Թուրքիայում 2016թ. պետական հեղաշրջման փորձից հետո լիրայի ամենամեծ անկումն է դարձել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր