Թուրքական լիրան ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև քաղաքական սրացման ֆոնին 4%-ով արժեզրկվել է: Կիրակի օրը ԱՄՆ-ն դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը: Ըստ տեղեկությունների՝ պատճառը Թուրքիայում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունն է եղել, ում Թուրքիան մեղադրում է Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու համար: Թուրքիան իր հերթին հայելային պատասխան է տվել ԱՄՆ-ին՝ դադարեցնելով ԱՄՆ-ի տարածքում թուրքական դեսապանատներում և հյուպատոսություններում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը: Այդպիսով, դրա արդյունքում լիրան նվազել է 4%-ով, ինչը Թուրքիայում 2016թ. պետական հեղաշրջման փորձից հետո լիրայի ամենամեծ անկումն է դարձել: |