ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թուրքիան Ռուսաստանին սպառնացել է խզել С-400-ների գնման հարցով համաձայնագիրը
15:50, 09.10.2017 | mamul.am
21765 | 0
Եթե Թուրքիան և Ռուսաստանը С-400 զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրության շուրջ համաձայնության չհասնեն, ապա Անկարան կարող է հրաժարվել դրա գնումից: Այս մասին Aksam թերթի հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք այդ թեմայով պաշտոնական որևէ մերժում չենք ստացել: Պուտինն ինքն է մեզ ասել, որ մենք կարող ենք համատեղ արտադրության համար քայլեր ձեռնարկել: Սակայն եթե Ռուսաստանը բացասական վերաբերմունք ցուցաբերի, ապա մենք կարող ենք համաձայնագիր կնքել մեկ այլ երկրի հետ»,- ասել է Չավուշօղլուն:
Միևնույն ժամանակ Չավուշօղլուն С-400-ների ձեռքբերումը հրատապ է անվանել՝ նշելով, որ Թուրքիան զենիթահրթիռային նման համակարգերի պահանջ ունի՝ սեփական օդային տարածքը պաշտպանելու համար:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիան դեռևս հետաքրքրված է ԱՄՆ-ից Patriot հակահրթիռային համակարգերի գնմամբ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր