ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Ամերիկացի դիվանագետը վիզաների հետ կապված կոնֆլիկտի պատճառով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
17:35, 09.10.2017 | mamul.am
14514 | 0
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Ֆիլիպ Քոսնեթը՝ երկու երկրների միջև վիզաների տրամադրման հետ կապված կոնֆլիկտի պատճառով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ դիվանագետը տեղեկացվել է այդ հարցով Անկարայի որոշման մասին: Քոսնեթին հետ զրույցի ընթացքում նշվել է երկու պետությունների միջև հարաբերություններում լարվածություն առաջացնելու միջոցներից հրաժարվելու անհրաժեշտությունը: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Քոսնեթը կանչվել է ԱԳՆ, քանի որ ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջոն Բասն Անկարայում չէր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր