ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Էրդողանը Պորոշենկոյի հետ ասուլիսի ժամանակ հորանջել է և քնել
10:45, 10.10.2017 | mamul.am
17238 | 0
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քնում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Կադրերը Twitter-ի իր էջում հրապարակել է Sputnik Türkiye գործակալությունը:
Էրդողանը, ով երկուշաբթի օրը պաշտոնական այցով գտնվում էր Կիևում, Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան նախկինի պես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ու չի ճանաչում Ռուսաստանին Ղրիմի միացումը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր