ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Թուրքիայում բանտարկված իրավապաշտպանը Եվրոպայի Խորհրդի մրցանակի է արժանացել
12:20, 10.10.2017 | mamul.am
13812 | 0

Եվրոպայի Խորհրդի Վացլավ Հավելի մրցանակին է արժանացել բանտարկված թուրք իրավապաշտպան Մուրադ Արսլանը: Թուրք իրավապաշտպանն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է բանտում: Արսլանն ավելի վաղ եղել է Թուրքիայի սահմանադրական դատարանի անդամ:
43-ամյա իրավապաշտպանը մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու համար, ում պաշտոնական Անկարան մեղադրում է 2016թ. ամռանը ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Թուրքական պատվիրակությունն այդ որոշումն անընդունելի է անվանել:
Վացլավ Հավելի մրցանակը կազմում է 60 հազար եվրո: Այն տրվում է 2013թ-ից: Ավելի վաղ այդ մրցանակին էին արժանացել ԴԱԻՇ-ի նախկին գերի Նադիա Մուրադը (2016թ.), ռուս իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան (2015), ադրբեջանցի ակտիվիստ և իրավապաշտպան Անար Մամադլին (2014) և բելառուսցի քաղաքական գործիչ և նախկին քաղբանտարկյալ Ալես Բելյացկին (2013):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր