ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Թուրքիան C-500 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու հարցով բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ
11:25, 13.10.2017 | mamul.am
13743 | 1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ C-500 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու հարցով բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ: Նա նաև հայտարարել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում C-400 համակարգերի սեփական արտադրություն սկսելու համար Ռուսաստանից համապատասխան տեխնոլոգիաների ձեռքբերման հարցում:
«Առաջին փուլում համատեղ արտադրություն սկսելու վերաբերյալ խոսք չի գնում: Սակայն մենք հուսով ենք, որ երկրոդ փուլում կարող ենք համաձայնության գալ»,- ասել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ սահմանափակվել միայն C-400-ի ձեռքբերմամբ: Վլադիմիր Պուտինի հետ մենք քննարկել ենք նաև C-500 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցը»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ C-500 զենիթահրթիռային համալիրները դեռևս ներառված չեն Ռուսաստանի զինանոցում: Դրա տեխնիկական առանձնահատկությունները մինչ այժմ չեն գաղտնազերծվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր