ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Անթալիայի բնակիչն իր տան բակում 2400-ամյա դամբարան է հայտնաբերել
12:05, 07.11.2017 | mamul.am
16493 | 0

Թուրքիայի Անթալիայի Դեմրե շրջանի 40-ամյա բնակիչ Նուրի Բիլգիչն իր տան այգում փորման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է պատմական դամբարան, այս մասին գրում է arkeolojihaber.net կայքը: Մասնագետները կարծում են, որ դամբարանն ունի ավելի քան 2400 տարվա պատմություն և պատկանում է Լիկիայի թագավորության ժամանակաշրջանին:

Իր բացահայտումից հետո Բիլգիչը դիմել է Լիկիական քաղաքակրթության ուսումնասիրման թանգարանի աշխատակիցներին և օգնություն խնդրել նրանցից: Բիլգիչի տան բակ ժամանած 3 հնագետներն ու 8 բանվորները սկսել են լայնածավալ պեղումներ: Մասնագետները կարծում են, որ Մ.թ.ա. 4-րդ դարին պատկանող երկհարկանի դամբարանի շրջակայքում կարող են լինել նաև այլ կարևոր պատմական իրեր ու կառույցներ:

Լիկիան Փոքր Ասիայի հարավում գտնվող պատմական պետություն էր։ Մ.թ.ա. 5-4-րդ դարերի սկզբին Լիկիայի արևմտյան մասը գտնվել է պարսկական տիրապետության տակ, իսկ արևելյան հատվածում թագավորել է լիկիական արքա Պերիկլեսը: Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին Լիկիան մտել է Ալեքսանդր Մակեդոնացու տերության սահմանների մեջ, իսկ ավելի ուշ գրավվել Հռոմի կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր