ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Զինված անձինք հարձակում են գործել Քաբուլի հեռուստատեսության վրա. կան զոհեր և վիրավորներ
13:25, 07.11.2017 | mamul.am
19690 | 0
Մի խումբ զինված անձինք հարձակում են գործել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի հեռուստատեսության վրա, հաղորդում է BBC-ն: Սպանվածների և վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել:
Ականատեսները պատմել են, որ հարձակում գործած անձինք նռնակներ են նետել և կրակել տեղի մասնավոր Shamshad հեռուստատեսության շենքի ուղղությամբ:
Թղթակիցներից մեկին հաջողվել է փրկվել: Նա BBC-ի հետ զրույցում ասել է, որ զինված անձինք շարունակում են մնալ շենքում: Reuters գործակալության հաղորդմամբ՝ զոհվել է մինչև 5 մարդ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր