ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
Ինչպես ճիշտ հագցնել տղա երեխայի տակդիրը
00:00, 09.11.2017 | mamul.am
45795 | 1

Երիտասարդ մայրիկների մոտ հաճախ հարց է ծագում՝ ինչպես հագցնել տղա երեխայի տակդիրը, որպեսզի չվնասվեն նրա արտաքին սեռական օրգանները: Կա կարծիք, որ տղաների ապագա սեռական առողջության համար անհրաժեշտ է ամորձապարկը վեր բարձրացնել տակդիրը հագցնելու ժամանակ: Գործնականում հագցնելուց հետո այդ օրգանը վերադառնում է իր նախկին դիրքին, ուստի, շատերի կարծիքով, դա անելն իմաստ չունի:

Նաև խորհուրդ է տրվում նորածին տղայի առնանդամը վեր բարձրացնել տակդիրը կոճկելուց առաջ, որ չճզմվեն նրա սեռական օրգանները: Սակայն մանկաբույժների մեծ մասը կարծում է, որ առնանդամի ցանկացած դիրք տակդիրի ներսում անվտանգ է երեխայի համար: Եթե տակդիրի չափը ճիշտ է ընտրված՝ ըստ քաշի, և այն փոխվում է հաճախակի՝ ամենաուշը 4 ժամը մեկ, ապա այն չի կարող վնաս հասցնել: Իսկ առնանդամի վեր բարձրացումը տակդիր հագցնելը դարձնում է անիմաստ, քանի որ մեզը դուրս է գալիս դրա վերին եզրից: Ուստի տղա երեխաներին տակդիր հագցնելիս թողեք սեռական օրգաններն այն դիրքով, ինչ դիրքով որ կան, և ամրացրեք տակդիրն այնպես, որ հարմար լինի, այսինքն, որ երեխայի մաշկի և կոճկված տակդիրի արանքում լինի մեկ մատ հեռավորություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր