ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վանա լճի ընդերքում շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող ամրոց է հայտնաբերվել
15:05, 12.11.2017 | mamul.am
20085 | 0

Վանա լճի ընդերքում շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող ամրոց է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Hurriyet լրատվականը:

Հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը:

Շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ, ջրի ափին հիմնվելով, կառուցել են տարբեր շինություններ: Սակայն ավելի ուշ, երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է, բնակչությունը ետ է քաշվել, իսկ նրանց թողած քաղաքակրթական հետքերը մնացել են ջրի տակ, բացատրել է պրոֆեսորը:

Նա նաև ավելացրել է, որ քանի որ Վանա լճի ջուրը աղի է՝ ամրոցի պատերը հիանալի կերպով պահպանվել են ջրի տակ և չեն վնասվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր