ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Թուրքիայի նախագահը կայցելի Հունաստան 65 տարվա մեջ առաջին անգամ
17:15, 23.11.2017 | mamul.am
16152 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կդառնա Թուրքիայի առաջին նախագահը, ով Հունաստան կայցելի վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ: Այցի ամսաթիվը հայտնի չէ:
Երկրի փոխվարչապետը հույս է հայտնել, որ այցն էական արդյունքներ կտա, հաղորդում է ТАСС-ը:
Վերջին անգամ Էրդողանը Հունաստան է այցելել 2010թ., սակայն այդ ժամանակ նա զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Վերջին անգամ Հունաստան 1952թ. պաշտոնական այց էր կատարել Թուրքիայի նախագահ Մահմուդ Ջելյալ Բայարը:
Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Էգեյան ծովի ավազանում տարածքային վեճերի, ինչպես նաև Կիպրոսի հարցի պատճառով: Բացի այդ, Աթենքը ապաստան է տվել Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) անդամներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր