ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Թուրքիան Արցախ այցելած 4 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցել
11:55, 01.12.2017 | mamul.am
18178 | 1

Արցախ անօրինական այցելության համար Թուրքիայի 4 քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը, գրող Սայիթ Չեթինօղլուն, լրագրողներ Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջիօղլուն անօրինական այցելել են «օկուպացված տարածքներ» առանց Բաքվի և Անկարայի իմացության:
Չավուշօղլուի խոսքով՝ թուրք քաղաքացիների գործողություններն Անկարայում ափսոսանք են առաջացնում: Ըստ Չավուշօղլուի՝ առանց պետական կառույցներին տեղեկացնելու այդ երկիր այցելելը «հանցագործություն» է:
«Այդ իսկ պատճառով երբ Ադրբեջանում քրեական գործ հարուցվեց, Թուրքիան անմիջապես նման որոշում ընդունեց: Այդ անձինք ցուցմունքներ են տվել դատական ատյաններում»,- ասել է թուրք նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր