ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիային պատժելու փորձերի համար
10:40, 04.12.2017 | mamul.am
16517 | 0
ԱՄՆ-ն ցանկանում է պատժել և վարկաբեկել Թուրքիային, քանի որ մենք չենք շարժվում նրանց սցենարներով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Նրանք (ԱՄՆ-ն) ցանկանում են պատժել, դատապարտել և վարկաբեկել մեզ, քանի որ մենք չենք հետևում իրենց սցենարներին, որոնք ակնհայտ են և իրականացվում են մեր երկրում համահեղինակների օգնությամբ: Նրանք դա անում են FETÖ-ի հետ: Սակայն նրանք պետք է իմանան, որ չեն կարող խաբել մեզ»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ագրա քաղաքում:
Նա նաև Վաշինգթոնին մեղադրել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար:
«Այդ սցենարների մի մասն են կազմում ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների դեմ դատերը, մեր հասցեին հարձակումները, ստերն ու զրպարտանքները: Այդ բոլոր փորձերը կձախողվեն»,- հավելել է Էրդողանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր