ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Թուրքիայում 47 մարդ է ձերբակալվել. նրանց թվում է Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը
13:30, 06.12.2017 | mamul.am
12614 | 0
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում 47 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի համար, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Ձերբակալվածների թվում է Գյուլենի զարմիկը՝ Սալմանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանները խուզարկումներ են անցկացրել 65 հասցեներով: Ընդհանուր առմամբ դատարանը 87 մարդու ձերբակալման հրաման է արձակել, սակայն այս պահին հաջողվել է ձերբակալել միայն 47-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 5-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ սպաներ և զինծառայողներ երկրում պետական հեղաշրջման փորձ էին իրականացրել: Ստամբուլում և Անկարայում 250 մարդ էր զոհվել՝ չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար մեղադրանք էր առաջադրվել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր