ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Պերուում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 48-ի
11:25, 03.01.2018 | mamul.am
12901 | 0

Պերուում վթարի ենթարկված ավտոբուսի զոհերի թիվը հասել է 48-ի, հայտնում է Comercio-ն՝ հղում անելով տեղի իրավապահներին:

Դեպքը տեղի էր ունեցել Լիմայից 70 կմ հեռավորության վրա` «Սատանայի շրջադարձ» կոչվող հատվածում, երբ ավտոբուսը մոտ 100 մետր բարձրությունից ընկել էր ձորը: Պերուի տրանսպորտի նախարարը թվիթերյան իր էջում գրել է, որ նախնական տվյալներով, վթարի պատճառն ավտոբուսի և տրակտորի բախումն է, 2 փոխադրամիջոցն էլ մեծ արագությամբ են ընթացել:

Ավտոբուսում ավելի քան 50 ուղևոր է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր