Քայսերի քաղաքում թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման այսպես կոչված «գյուղատնտեսության նախարար» Թարիք Ահմեդին, հաղորդում է Dogan-ը: Գործակալության տեղեկություններով՝ նրա հետ միասին հատուկ գործողությունների ընթացքում կալանավորվել է ևս 9 գրոհային: Ձերբակալված «նախարարը» ԴԱԻՇ-ում պատասխանատու էր գյուղատնտեսական ոլորտի համար: Նշենք, որ սիրիական իշխանությունները մայիսին հայտնել էին ԴԱԻՇ-ի «ռազմական նախարարի» ոչնչացման մասին: |